<< ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ >>

10:53 - 17 Ապր, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ /  և <<  Տոկիո 2020  >>  կազմկոմիտեի աշխատանքային խմբերը  կանդրադառնան 2021 թ․ Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվելիք  ամառային խաղերի ճանապարհային քարտեզին։ Այդ  մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել  տեսակոնֆերանսի ընթացքում։

Ճապոնական կողմը  ծրագրել է  պահպանել եղած տարբերակը:

Հատուկ ուշադրության կհրավիրվի  այն մրցումների անցկացման վայրերին ու  ժամանակացույցին, որոնք ի սկզբանե համաձայնեցված են  եղել  շահագրգիռ կողմերի հետ: 

Հիմք ընդունելով  առկա   օլիմպիական օրակարգը, կողմերը կուսումնասիրեն հետաձգման արդյունքում առաջացած ծախսերը մեղմելու հնարավոր տարբերակները:

Խաղերը հետաձգելու որոշման արդյունքում   հստակեցվում  են ծրագրերը։

Մարտի 26-ին, ՄՕԿ –ում  ստեղծվել է <<  Նոր մեկնարկ  >>  անվանումով աշխատանքային խումբ, որը պետք է  հաղթահարի աննախադեպ խնդիրները: 

 

 

Այլ նորություններ